Ու այնուամենայնիվ, ինչու նախագահ Սարգսյանը նախընտրեց Հովիկ Աբրահամյանին.
Վերջին շրջանում ադրբեջանական սադրանքները Հայաստանի ու Արցախի հետ շփման գծում նաև իմ անընդհատ դիտարկման ու մտահոգության առարկան էին: Այնուամենայնիվ իմ պես բոլոր մտահոգ ու սրտացավները, ու նաև ես, ամեն կերպ, կարծում եմ զերծ մնացինք տարբեր ռանգի պետական ու քաղաքական այրերի սահման, դիրքեր այցելելու փաստերը քննարկելուց: Այո, քննարկումը կդառնար շահարկում ու կդառնար ակամա ազերներին ձեռնտու: Այդ բարձր գիտակցումը համընդհանուր բնույթ կրեց ու իմ հասարակությունն իմ աչքին էլ ավելի բարձրացրեց: Դրանք, կարծում եմ, անհրաժեշտ ու նպատակային այցելություններ էին ու խիստ նպաստավոր:

Բայց այսօր արդեն, երբ ազերական հերթական սադրանքի բուռն ալիքը ճնշեցինք ու սառեցրինք «բոլորով», իրավիճակ լիցքաթափվեց, որոշներն էլի այն բարձր գիտակցման հարթությունից կարծես սահեցին ու սեփական մանրախնդրության մերկասառույցով ու ընկան ներքև` իրենց մուտիլովկայի հարթություն:

Ինձ անկեղծ հիասթափեցրեց ու ցավեցրեց այսօրվա լրահոսում աչքովս ընկած չարագուշակ տեղեկատվությունները` իբր վարչապետի ու պաշտպանության նախարարի ներքին հակասությունների ու մրացակցության մասին: Այդ էժան տեղեկատվությանը բնականաբար չանդրադառնալով, այնուամենայնիվ, մի փաստ եմ ուզում բարձրաձայնել: Օրինակ երբ Ս. Սարգսյանը վարչապետի պաշտոնում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանին, հնչեցին խիստ հակասական տեսակետներ, կարծիքներ:

Ես չճանաչելով այդ մարդուն, կես կատակ-կես լուրճ ասեցի, թե այ կտեսնեք, այս մարդը բոլոր նախկին վարչապետերից լավ է աշխատելու: Հիմա, ընդամենը մեկ համեմատական, ինչն օրինակ արդարացնում է Նախագահի Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը: Հիշու՞մ եք: Օրինակ, որ նախկին` խիստ գրագետ տնտեսագետ, եվրոպական մոդելի, ցիվիլ վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնավարման օրոք, Նախագահը բարձրացրեց աշխատավարձերի բարձրացման հարցը և իր վարչապետի «պրոֆեսիոնալ» աշխատանքի շնորհիվ ստիպված եղավ կարծեմ երեք անգամ հետաձգել այն` կոպիտ ասած սուտ դուրս գալով իր ժողովրդի առաջ:

Երբ այս վարչապետի օրոք արդեն, կրկին ժամկետ նշվեց, մարդիկ այլևս չէին հավատում, բայց արի ու տես Աբրահամյանն իր կառավարությամբ դա արեց հստակ: Հիմա պարզ չի դառնում թե ինչ՞ու է վարչապետ հենց Աբրահամյանը: Էս ընդամենը մի փաստ` հանուն արդարության, թե չէ Ոչ Հովիկ Աբրահամյանը, ոչ Տիգրան Սարգսյանը, ոչ էլ նույնիսկ Թոնի Բլերն իր ժամանակին, իմ պատկերացրած վարչապետի տեսակները չեն:


Հ.Գ. Իսկ Հայաստանի նախագահին այսօր այնպիսի մարդիկ են պետք, որ այսպես ասած` «պաստավկա» չեն անի: Կարծում եմ այս, կամ առաջինը հենց այս պատճառով է օրինակ Հովիկ Աբրահամյանը վարչապետ:

Նա նախագահի վարկանիշը սեփականից նույնիսկ բարձր է փորձում պահել:

Ազատամարտիկ՝ Ջոն Կարապետյան