Ինչպիսի՞ պետություն է մեզ անհրաժեշտ և ինչպե՞ս իշխանություններին «ստիպել» կիրառել կառավարման առավել արդյունավետ մոդել: Այս հարցերի կապակցությամբ իր կարծիքն է հայտնել տ.գ.թ., կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:
«Ես այսօր ձեզ կփորձեմ ներկայացնել ապագա հայկական պետության այն մոդելը, որը կարող է դառնալ բավականին մրցունակ ժամանակակից աշխարհում: Եթե մենք ուզում ենք իրոք թռիչք ապահովենք, ապա հիշեցնեմ թե մենք ինչը պետք է 100 տոկոսով չանենք կամ 100 տոկոսով անենք: Օրինակ 100 տոկոսով չի կարելի որևէ հաջողակ մոդել, որևէ հաջողակ պետության, որևէ ժամանակահատվածում վերցնել և «copy-paste» անել մեկ այլ երկրի վրա»,- ասում է փորձագետը:
Մենք բավականին իմաստուն և հին ազգ ենք և չպետք է մեր մաշկի վրա ստուգենք գիտության ճշմարտությունը: Քանի որ, եթե կառավարման թեկուզ ամենալավ մոդելը չհամապատասխանեցվի ազգի յուրահատկություններին այն երբեք չի գործի և նույնիսկ կվնասի:
Մանրամասները՝ տեսանյութում: