Խաղաղ օվկիանոսում «Մարի» փոթորիկը հասել է Մեքսիկայի ափերին՝ հինգերորդ կատեգորիայից թուլանալով մինչև չորրորդ, հաղորդում է Взгляд-ը՝ վկայակոչելով Մեքսիկայի ազգային օդերևութաբանական ծառայությանը: Փոթորիկը, սակայն, հասցրել է մեքսիկական Օախակա նահանգում մոտ 10 հազար ընտանիքների ունեցվածքին վնասներ հասցնել:
Ուժեղ անձրևներ են սպասվում Հարավային Ստորին Կալիֆորնիայում, Սոնորայում, Սինալոայում, Նայարիտում, Չիուաուայում: Չի բացառվում նաև մեծ ալիքի հնարավորությունը Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին:
Փոթորկի հետևանքով քանդվել են որոշ ճանապարհներ, սողանքներ են առաջացել, հեղեղումներ գրանցվել: Օախակայի իշխանությունները խնդրել են դաշնային կենտրոնին արտակարգ իրավիճակ հայտարարել նահանգի 10 քաղաքներում: