Զավեշտալի միջադեպ է գրանցվել ֆուտբոլի Թուրքիայի Սուպերգավաթի խաղում։ «Ֆեներբահչեի» և «Գալաթասարայի» միջև հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակում գոլեր չեն գրանցվել և նշանակվել են հետխաղյա 11 մետրանոցներ։ «Գալաթասարայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆելիպե Մելոն չի կարողացել հաջող իրացնել հարվածը։ «Ֆեներբահչեի» թուրք դարպասապահ Վոլկան Դեմիրելն մրցակցի անհաջողությունը տոնելու ժամանակ բախվել է Մելոյին։
«Ֆեներբահչեն» ավելի դիպուկ է գտնվել՝ 9-րդ անգամ դառնալով Թուրքիայի սուպերգավաթակիր։