Ադրբեջանը, որպես պարտվող կողմ ավելի հետաքրքրված է կոնֆլիկտի վերսկսմամբ, կարծում եմ կողմերը պատրաստ չեն խաղաղության կամ պատերազմի: Այս մասին «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում նշել է բրիտանացի լրագրող, Կովկասի փորձագետ Թոմաս դե Վաալը:
«Միեւնույն ժամանակ Ադրբեջանը հասկանում է հնարավոր պատերազմի հետեւանքները: Մյուս կողմից՝ կարծում եմ կողմերից եւ ոչ մեկը պատրաստ չէ լուրջ զիջումների գնալու հանուն խաղաղության։ Այսպիսով, երկու կողմերին ձեռնտու է ներկա իրավիճակը»,-ասել է նա:
Ինչ վերաբերվում է Ռուսաստանի դերին, փորձագետը նշել է. «Ի տարբերություն շատերի, ես չեմ տեսնում ռուսական ռազմավարության լուրջ փոփոխություն Կովկասում։ Սոչիի հանդիպման էությունն աշխարհին հանդես գալ որպես խաղաղարար, սակայն Սոչիի հանդիպումն ավարտվեց եւ Պուտինը վերադարձավ իր օրակարգին»: