Մինսկում այսօր մեկնարկել է Մաքսային միություն - Եվրամիություն - Ուկրաինա գագաթնաժողովը, որի աշխատանքներին մասնակցում են Բելառուսի նախագահը Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն և Եվրամիության ներկայացուցիչները:

Գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված են հետևյալ հիմնական հարցերը. Ուկրաինայում քաղաքական ու հումանիտար ճգնաժամի կարգավորումը, Ուկրաինա - Եվրասիական միություն, Ուկրաինա - Եվրամիություն հարաբերություններին առնչվող հարցեր:

Նախ կհանդիպեն Եվրասիական երեք երկրների ղեկավարները, հետո նրանց կմիանան Ուկրաինայի նախագահն ու Եվրամիության ներկայացուցիչները:

Պուտին - Պորոշենկո առաջին հանդիպումը կայացել է հունիսի սկզբին Նորմանդիայում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին, Դոնեցկի ռուսամետ ուժերը գերի ընկած ուկրաինացի զինծառայողներին շարասյունով անցկացրել են քաղաքի կենտրոնով: