Ղազախստանում բարյացակամ են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու կապակցությամբ, Ղազախստանի նախագահը ստորագրել է Հայաստանի անդամագրման ճանապարհային քարտեզը, այդ պատճառով ոչ մի տարաձայնություն կամ հակազդեցություն չկա: Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Ա.Ե. Բոզժիգիտովը:

«Տեխնիկական հարցերը ժամանակ են պահանջում՝ սկզբում փաստաթղթերի համաձայնեցում, հետո տարատեսակ ընթացակարգեր: Ոչ մի ձգձգում չկա, միայն տեխնիկական հարցեր են»,-հավելել է նա:

Մանրամասները՝ A1+-ի տեսանյութում: