Ռուս դերասան Անդրեյ Պանինի հուղարկավորության ժամանակ երկրպագուները վիճել են անվտանգության աշխատակիցների հետ: Գրում է Вести-ն:
Պանինին հրաժեշտ տալու համար հավաքվել էին միլիոնավոր մարդիկ: Սակայն անվտանգության աշխատակիցները թույլ էին տալիս միայն մոտենալ և ծաղիկ դնել դագաղին, որը գտնվում էր բեմի վրա: Սակայն նրանց թույլ չեն տվել մնալ: Թատրոնի մուտքի մոտ շատ մարդիկ էին հավաքվել, որոնք փորձում էին ներս մտնել և չէին ցանակնում դուրս գալ: Հենց այդ պատճառով էլ վեճ սկսվեց:
Այդ դեպքից հետո թատրոնի ադմինիստրացիան բացեց պատշգամբը, որտեղից մարդիկ կարող էին հետևել հուղարկավորությանը: