Մադրիդի «Ռեալի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հերթական մարզումից հետո ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին նվիրել է «Ոսկե գնդակի» կրկնօրինակը, հաղորդում է Marca-ն։
Դրա վրա գրված էր. «Մեծ սիրով նախագահ Պերեսի համար։ Կրիշտիանու Ռոնալդու»։
29-ամյա ֆուտբոլիստն այդ մրցանակը ստացել էր 2013 թվականին՝ առաջ անցնելով կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից և Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիից։