Կալիֆորնիայի նահանգային Սենատը ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության և ինքնորոշման մասին բանաձևը: Ինչպես հաղորդում է «Asbarez» պարբերականը՝ չորեքշաբթի քվեարկված բանաձևը նաև կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:
Սա ազդարարում է, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ և պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային և ժողովրդավարական ձգտումները:
Այս քվեարկությունը դարձավ պատմական: Այն քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ և անկախ պետություն զարգանալու ճանապարհին: Սա պաշտոնական կոչ է ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը: