<<Մեկը չի հարցնում լավն ա՞ Սերժիկ ձյաձյան. ինչի՞ եք պոչներդ խուզել, թողեք մարդը նախագահ դառնա, մեկ ա դուք թողնեք-չթողնեք, մարդը հալալ-զուլալ դառնալու ա նախագահ>>,- այսօր նախագահական ընտրությունների նախաշեմին նման եզրակացություն արեց ՀԱԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը:
ՀԱԿ անդամի կարծիքով նախագահական ընտրությունները նմանվում են կատակերգական մի թատրոնի, որտեղ զավեշտն այնտեղ է հասել, որ Սերժ Սարգսյանը անձամբ սկսել է` գովել իր ընդդիմախոսներին.
Եթե նրանք մի բան ունեն մտածելու, ապա դա դատարկ Երևանում մարդկանց ապահովելն է և դրա համար Գուրգեն Եղիազարյանի կարծիքով արվում են որոշակի քայլեր.
<<Գնացեք ցանկացած սրճարան, եթե երաժշտությունն անջատված լինի, դուք կտեսնեք, որ նրանք բոլոր պետական մարմիններից պահանջում են տաս +1 մարդ>>,- հավաստիացրեց Եղիազարյանը:
Բանախոսի կարծիքով այս ընտրակեղծիքները նրա համար չի արվում, որ Րաֆֆի Հովհաննիսյանին հաղթեն, խնդիրն այլ է:
<<Այս պայքարում երկրորդ տեղի համար միայն ափսոսում եմ, որպես մարդ, Պարույր Հայրիկյանի համար, որովհետև էսպես թե էնպես Հայաստանի անկախության համար նա միակ մարդն է, որ որոշակի քայլեր է արել >>,-ասաց Եղիազարյանը և ավելացրեց, որ Հայրիկյանը պետք է իրեն թուլ չտար մասնակցել այս թատրոնին:
Իսկ նախագահի թեկնածու Էպոսագետը (Վարդան Սեդրակյանը) Գուրգեն Եղիազարյանի համար մի <<մութ անտառ>> է:


