ՀՀ ԱԳ նախարարի ներկայությունը Թուրքիայի նորընտիր նախագահի՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը դրական է վերաբերվում: Այդ մասին օգոստոսի 28-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարարը:
Դեսպանական այս ժեստը Քոչարյանը բացատրեց հետևյալ կերպ. Թուրքիայի նախագահն առաջին անգամ է ընտրվում համընդհանուր ուղիղ քվեարկության միջոցով, նախկինում նրան ընտրում էր խորհրդարանը:
Իսկ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությանը Թուրքիան մասնակցել է Թբիլիսիում իրենց դեսպանի մակարդակով, իր խոսքում նշել է Շ. Քոչարյանը, բացահայտելով համարժեք դիվանագիտական քայլերը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 13-ին Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էրդողնաին նախագահի ընտրություններում հաղթանակի առթիվ: