ԵԱՀԿ-ն այսօր՝ օգոստոսի 28-ին, Վիեննայում արտակարգ նիստ է անցկացնում: Ինչպես հայտնում է BBC-ն՝ ԵԱՀԿ-ում ամերիկյան պատվիրակության Twitter-ում գրված է, որ գլխավոր թեման կլինի «Ռուսաստանի խախտումներն Ուկրաինայում»:
Հիշեցնենք նաև, որ քիչ առաջ Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը հայտնեց, որ նախագահ Պյոտր Պորոշենկոն չեղյալ է հայտարարել իր այցը Թուրքիա Դոնբասում լարված իրավիճակի պատճառով:
Այս առիթով Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է. «Մեր քանակակազմը Սառը պատերազմից ի վեր իր ամենալուրջ ճգնաժամերից մեկն է ապրում: Ռուսաստանը պետք է հարգի Ուկրաինայի ինքնիշխանությունը, դադարեցնի անջատողականների աջակցությունը և համոզի նրանց ընդունել փոխադարձ հրադադարի պայմանները: Ռուսաստանը պետք է արդյունավետորեն վերահսկի իր սահմանները, և եթե ուկրաինական տարածքում ռուս զինվորների ժամանման մասին տեղեկությունները հաստատվեն, դա անընդունելի կլինի»:
Ավելի վաղ, Ուկրաինայում ԱՄՆ-ի դեսպան Ջեֆրի Փայեթը հաղորդել էր, որ ռուս զինծառայողները մասնակցում են Նովոազովսկի մարտերին: Ռուսամետ ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Ալեքսանդր Զախարչենկոն, հայտարարել է, որ ռուս զինվորններն այնտեղ ներկա են, սակայն այժմ գտնվում են արձակուրդում և որպես կամավոր են հանդես գալիս: