Կովկասյան քոչվոր թաթարները սարսափելի վատ վիճակի մեջ են հայտնվել իրենց իսկ արտաքին քաղաքականության պատճառով: Քուրդ Ալիևը իր պրիմիտիվ խելքով ուզում է հա՛մ լավ հարաբերություններ ունենալ Իրանի հետ, հա՛մ էլ գոհացնել իր ռազմավարական գործընկերոջը՝ Իսրայելին. գրել է Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում:
Անցյալ շաբաթ Իսլամական Հանրապետության հակաօդային ուժերը երկրի օդային տարածքում խփեցին իսրայելական արտադրության Hermes 450 անօդաչու սարքը, որը նկարահանումներ էր կատարել Նատանզի միջուկային ռեակտորի մոտ: Այսօր մի քանի եվրոպական, ամերիկյան և իսրայելական ԶԼՄ-ներ հանդես են եկել հայտարարությամբ, որ այդ անօդաչու սարքը իր գաղտնի թռիչքը իրականացրել է Ադրբեջանին ենթակա Նախիջևանի տարածքից: Այս լուրը շատ վրդովեցրել է պաշտոնական Բաքվին, որի տարբեր «տրամաչափի» ներկայացուցիչները հանդես են եկել ու դեռ շարունակում են հանդես գալ զավեշտալի հայտարարություններով:
ԱՀ ՊՆ մամլո խոսնակ Վահիֆ Դյարգյախլին հասել է նրան, որ սկսել է մեկնաբանել ազեր-իրանական «անամպ» և «եղբայրական» հարաբերությունները, և մեղադրել կոյունլուների թշնամիներին՝ այս լուրերը տարածելու մեջ, որոնք, իբրև թե, ցանկանում են փչացնել դրանք: Իսկ վերջում անցել է ՍՏԻ, հայտարարելով, որ նույնիսկ իրենք այդ տիպի անօդաչու սարքեր չունեն:
Ու դա այն դեպքում, երբ դեռ 2011 թ. ԼՂՀ ԻՊ հակաօդային ուժերը Արցախի օդային տարածք ներխուժած Hermes 450 խփել էին: Նույնանման անբովանդակ հայտարարությամբ է հանդես եկել նաև ազերիների նախագահի աշխատակազմի տխրահռչակ ներկայացուցիչ Ալի Հասանովը: Իսկ ես հիշեցնեմ, որ դեռ 2012թ. սկզբին և աշնանը ամերիկյան «Foreign Policy» ամսագիրը և բրիտանական «Reuters» գործակալությունը հանդես էին եկել հոդվածներով, որոնցում ապացուցվում էին այն լուրերը, որ դեռ 2009 թ.Բաքուն Իսրայելին էր տրամադրել իր տարածքում գտնվող չորս՝ Գյանջայի, Նասոսնայաի, Քյուրդամիրի և Գալայի ռազմական օդանավակայաններում F-15I, F-16I և անօդաչու սարքեր տեղակայելու իրավունքը, որոնք պետք է օգտագործվեին Իրանի դեմ պատերազմում, եթե այն սկսեին ԱՄՆ և Իսրայելը: Էլ չեմ ասում վերջին տարիների ռազմական գործարքների մասին, որոնց արդյունքում Թել Ավիվը Բաքվին է վաճառել մոտ 3-4 միլիարդ դոլլարի սպառազինություն: Երևի՞ Ի. Ալիևը մոռացել է, թե դեռ 2009 թ. ինչպես էր բնութագրել Բաքու-Թել Ավիվ հարաբերությունները: Իսկ նա ասել էր հետևյալը. «Մեր հարաբերությունները Իսրայելի հետ, դա ՍԱՌՑԱԲԵԿՈՐ է, որի 9/10 գտնվում է մակերևույթի տակ»: Էլ չեմ ասում, թե ինչքան նավթ է Իսրայելը գնում ազերիներից:
Ու այս ամենից հետո պարզվում է, որ Իսրայելը և Ադրբեջանը գործընկերներ չեն, իսկ այսպիսի լուրեր տարածողներն էլ ազեր-իրանական «եղբայրական» հարաբերությունների թշնամիներն են: Ասեմ, որ այդ հարաբերությունների ամենամեծ թշնամին հենց Բաքուն է, որը ուզուրպացիայի է ենթարկել Իրանի ԱՏՐՊԱՏԱԿԱՆ տեղանունը, իսկ հյուսիս-արևմտյան Իրանը համարում է իր տարածքը:
Հ.Գ. Կոյունլուների հետ գործ ունեցողը պետք է զգույշ լինի: Սրանք անշնորհակալ են, ինչպես իրենց արևմտյան եղբայրները: