Բաքուն փորձում է հարթել Ադրբեջանի և Իրանի միջև գնալով հասունացող դիվանագիտական սկանդալը, քանի որ Իրանի տարածքում խփված «Hermes 450» տիպի անօդաչու սարքը օդ է բարձրացել Ադրբեջանի տարածքից:
Հիշեցնենք նաև, որ «Hermes 450»-ը արտադրվել է Իսրայելում տեղեկացրել է Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսի աէրոկոսմիկական ուժերի հրամանատար բրիգադի գեներալ Ալի Հաջիզադեն` օգոստոսի 25-ին հրավիրված ասուլիսի ժամանակ: Նա նաև ասուլիսի ժամանակ ցույց տվեց խփված անօդաչու սարքի մասերը: Իրանցի գեներալը Իսրայելին մեղադրել էր Իրանի միջուկային օբյեկտների դեմ հետախուզական գործունեություն իրագործելու մեջ: Իսրայելական Canal 19 հեռուստաալիքն անմիջապես հայտնել էր, որ թեև ինքնաթիռները արտադրվել են Իսրայելում, դրանք վաճառվել են Իրանի հարևաններ Ադրբեջանին, Վրաստանին, Ղազախստանին և այլ պետությունների:
Մանրամասները՝ armeniatv.am-ի տեսանյութում: