Օգոստոսի 26-ին Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն հաղորդագրություն է ստացել այն մասին, որ Ադրբեջանում գտնվող հայ գերի Հակոբ Ինջիղուլյանը, որը գերության մեջ է 2013թ.-ից, լքել է Ադրբեջանը և տեղափոխվել երրորդ երկիր: Այս մասին Yerevannews.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ Հայաստանյան գրասենյակի պատվիրակ Վալերի Յարմակը:

Պատվիրակը ավելացրեց նաև, որ մինչ ռազմագերուն այլ երկիր տեղափոխելը համաձայն միջազգային ստանդարտների նրան այցելել են ԿԽՄԿ պատվիրակները: Այցից հետո պատվիարկները մանրամասն տեղեկատվություն են հայտնել Հակոբ Ինջիղուլյանի ընտանիքին: 

Վալերի Յարմակը հրաժարվեց տալ ավելի մանրամասն տեղեկություններ, սակայն իր կողմից ավելացրեց, որ ռազմագերու մասին անհանգստանալ պետք չէ, նրա մոտ ամեն ինչ կարգին է: