ՀՀ Բնապահպանության նախարարությունը լուծարել է 1070լ/վ ջրթողունակությամբ 5 խորքային հոր, որի արդյունքում ջրի տարեկան խնայողությունը կազմել է 33.7մլն խ/մ:

Այսօր Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքում գտնվող ‹‹Յունիֆիշ›› ընկերությանը պատկանող ձկնաբուծական տնտեսությունում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ստեղծած աշխատանքային խմբի կողմից իրականացվեցին ավել ջրաքանակ արձանագրած թվով 5 խորքային հորերի լուծարման աշխատանքներ, որոնց ընդհանուր ջրատվությունը կազմում էր 1070լ/վ: 33.7մլն խ/մ ջուր: