Ուկրաինայի իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«ԵՄ-ի ընդհանուր նպատակը Ուկրաինայի ճգնաժամին լուծում գտնելն է՝ հիմնվելով տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության, ինչպես նաև միջազգային ստանդարտներին հստակ համապատասխանության վրա», - ասել է Բարոզուն գերմանական լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ:
«Միևնույն ժամանակ ԵՄ-ն հստակ հայտարարել է, որ Ռուսաստանի վարքագիծը հակասում է միջազգային ստանդարտներին և սկզբունքներին»,-հավելել է Բարոզուն:
Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը պետք է ցույց տա իր համագործակցելու և զենքով ու մարդկանցով ռուսամետ ակտիվիստներին օգնությունը դադարեցնելու պատրաստակամությունը, ինչի մասին մշտապես պնդում է Եվրոպան, և որը մշտապես հերքում է Ռուսաստանը:
«Մենք պետք է շարունակենք մեր երկակի մոտեցումը` նպաստենք դիվանագիտական ուղիների բացությանը և շարունակենք ճնշումը Ռուսաստանի վրա»,-ասել է նա: