Աշխարհում տարածված են հարսանեկան մի շարք տարբեր և հետաքրքրաշարժ ավանդույթներ: Ահա և դրանցից մի քանիսը.
1. Սամոայում հարսնացուի զգեստը կարվում է թթի ծառի կեղևից:
2. Նիգերիայում եթե հարսնացուն հարսանիքից առաջ չգիրանա, ապա փեսացուն բոլոր իրավունքներն ունի հարսին ետ ուղարկելու ծնողների տուն:
3. Քենիայում հարսանիքից հետո մեկ ամիս շարունակ փեսացուն պետք է կանացի շորեր կրի, որպեսզի հասկանան, թե ինչքան դժվար է կին լինելը:
4. Ճավա կղզում, ինչպես այլ երկրներում, զույգը պետք է ամուսնության գրանցումից առաջ վճարի պետական բյուջեի տուրքը, բայց ոչ գումարով, այլ առնետների պոչերով:
5. Առաջին ամուսնական գիշեր հասկացողությունը Ալբանիայում շատ պայմանական է: Գոյություն ունի մի ավանդույթ, ըստ որի հարսնացուն երեք օր և երեք գիշեր պետք է դիմադրի ամուսնուն, որպեսզի նա չկատարի իր ամուսնական պարտքը: Դա արվում է չար ոգիներին շփոթեցնելու համար: