Սեպտեմբերի 1-ից Ռուսաստանում ժամանակավոր կեցության իրավունք կամ աշխատանք ստանալ ցանկացողները կարող են ռուսաց լեզվի, ՌԴ պատմության և օրենսդրության հիմունքների վերաբերյալ թեստ հանձնել: Առայժմ դա նրանք կարող են անել կամավոր, իսկ 2015թ.-ից թեստավորումը կլինի պարտադիր:
Յուրաքանչյուր առարկայից հարկավոր է պատասխանել 20 հարցի` ընտրելով պատասխանների երեք տարբերակներից մեկը:
Առաջադրանքները կազմողները հայտարարում են, որ ոչ բոլոր թեստերն են հաստատվել իշխանությունների կողմից:
Արտասահմանցիների որոշ խմբեր ազատված են քննություններից:
2012 թ. դեկտեմբերից ռուսերենի իմացության թեստը պարտադիր է սպասարկման և առևտրի ոլորտում աշխատող միգրանտների համար, հիշեցնում է BBC-ի ռուսական ծառայությունը: