Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել Հայաստանի քաղաքացի, որի անձնական տվյալներն այս պահի դրությամբ հայտնի չեն։
Այդ ընթացքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Ա.Հովհաննիսյանը, ինչպես նաև ադրբեջանական կողմը հերքել էին այդ լուրերը: Շրջանառվում էին նաև տեղեկություններ, համաձայն որոնց՝ «սահմանն անցած» հայը Ոսկեվանի բնակիչ էր: Սակայն Ոսկեվանի գյուղապետը նույնպես հերքեց տեղեկությունը:
Այսօր` սեպտեմբերի 1-ին, ադրբեջանական լրատվական կայքերը հրապարակել են վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը հղվելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը` համաձայն որի օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը:
Համաձայն հաղորդագրությանը՝ այժմ Սարգիս Անանյանը գտնվում է բժիշկների վերահսկության տակ։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					