Վրաստանի օրենսդրությունը այլ քաղաքացիություն ունեցողներին զրկում է վրացական քաղաքացիությունից, եթե մյուս երկրի քաղաքացիությունը ստացվել է Վրաստանի քաղաքացիություն ստանալուց հետո:
Պաշտպանության նախկին նախարար Թենգիզ Կիտովանիին զրկել են Վրաստանի քաղաքացիությունից: Այս մասին նա ասել է «Ասավալ-Դասավալի» թերթին:
Նախկին նախարարի խոսքով՝ դա կատարվել է մի քանի ամիս առաջ, սակայն այն ժամանակ ինքն այդ մասին ոչինչ չի ասել: Կիտովանին նաեւ հավելել է, որ եթե ինքը չլիներ, «չէին լինի ոչ Սահակաշվիլին, ոչ Իվանիշվիլին, ոչ էլ Մարգվելաշվիլին»:
Կիտովանիին քաղաքացիությունից զրկել են երկրորդ՝ ռուսական քաղաքացիություն ունենալու հիմքով: