Ուկրաինան կարող է ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակ ստանալ արդեն այս տարի, այս մասին այսօր բրիֆինգի ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Նախարարի խոսքով՝ համապատասխան բանակցությունները տեղի կունենան Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի միջև «բառացիորեն սեպտեմբերին»:
«Ես կարծում եմ, որ հաշվի առնելով բոլոր դիվանագիտական ընթացակարգերը, դրան կարելի է սպասել արդեն այս տարի»,-հայտարարել է Պետրենկոն:
Վերջինս նշել է նաև, որ Ուկրաինային ՆԱՏՕ-ի դաշնակցի կարգավիճակի տրամադրելու գործընթացն արդեն սկսվել է, իսկ դա ՆԱՏՕ-ին անդամակցության միջանկյալ փուլ է: