Հնդկաստանի հյուսիսային Հիմաչալ-Պրադեշ նահանգի դատարանը արգելել է եկեղեցական զոհաբերությունների բազմադարյան ավանդույթները, որոնց շրջանակներում տարեկան հազարավոր այծեր են զոհաբերում, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հնդկական տաճարներում տարվա ընթացքում բազմաթիվ տոների ժամանակ ավանդույթ է այծերի զոհաբերությունը:

Դատավճիռը ընթերցելիս դատավորն այս սովորությունը անվանել է բարբարոսություն, իսկ Հիմալայան նահանգի ավանդույթների պաշտպանները դատարանի վճիռը համարել են նախնիների հիմքերին հակասող: