Աղաջրի հիմունքով աշխատող Quant e-Sportlimousine փորձարարական սպորտքարը ստացել է եվրոպական իշխանությունների հաստատումն ընդհանուր օգտագործման ճանապարհներին երթևեկելու համար:

Ինչպես հաղորդում է newsru.com-ը, ավտոարտադրողները հավաստիացնում են, որ յուրատեսակ մարտկոցները թույլ կտան մեքենային՝ 600 կմ տարածությունն անցնել մեկ լիցքավորմամբ՝ միևնույն ժամանակ՝ 100 կմ/ժամ արագությունը զարգացնելով 2.8 վայրկյանում: Աղբյուրի տվյալներով՝ մեքենայի գինը դժվար թե 1.7 մլն դոլարից քիչ լինի: Ավտոարտադրողները չեն հստակեցնում, թե երբ վաճառքի կհանվի տվյալ մոդելը:

Մեքենայի 200 լիտր տարողությամբ բաքերը լցվում են ծովի ջրով: Ավտոարտադրողների հավաստիացմամբ՝ իրենց համակարգի արդյունավետությունը 5 անգամ գերազանցում է լիթիում-իոնային մարտկոցներին, որոնք կիրառվում են սերիական էլեկտրական մեքենաներում: Մեքենայի քաշը հասնում է 2300 կգ-ի: Մեքենան աշխատում է 4 եռաֆազ էլեկտրական շարժիչի միջոցով, որոնք ապահովում են խելահեղ 912 ձիաուժ հզորություն: