Տեխասից համակարգչային հետազոտող Ջոն Մատերլին պարզել և աշխարհի քարտեզի վրա նշել է գրեթե բոլոր աշխատող սարքավորումները, որոնք միացած են համացանցին։ Այդ թվում՝ iPhone և Android, պլանշետներ և նույնիսկ խաղային կցորդներ, գրում է Комсомольская правда-ն։
Տարբեր գույներով քարտեզի վրա նշված են այս կամ այն համակարգչային խտության վայրերը։ Որքան վայրը կարմիր է, այնքան շատ են այնտեղ համացանցին միացված սարքավորումները։ Դեղին, կանաչ և սպիտակ գույներով նշված են այն շրջանները, որտեղ ավելի քիչ թվով սարքեր են միացված համացանցին։ Իսկ սև կետերից Ջոնը ոչ մի ազդանշան չի ստացել։ Դրանք կապից դուրս են։ Թեև ոչ բոլորը։