Կիևում տեղի ունեցող կոնֆերանսի ժամանակ Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վրա կաղամբ են շպրտել, իսկ հետո աղջիկը բղավել է, որ նա ուկրաինաֆոբ է: Գրում է Ria լրատվական կայքը:
«Որտե՞ղ են իմ անվտանգության աշխատակիցները: Դո՛ւրս տարեք այս շիզոֆրենիկին»,- ասել է Ժիրինովսկին: Աղջկան դուրս են տարել, ինչից հետո լրագրողները թարգմանել են աղջկա խոսքը և բացատրել ուկրաինաֆոբ բառի նշանակությունը:
«Ուրաինաֆոբ նշանակում է, որ դուք չեք սիրում Ուկրաինան»,- ասել են լրագրողները: Սակայն Ժիրինովսկին չի համաձայնել նրանց հետ: Նրա խոսքերով` Ռուսաստանում «անգամ մի գրամ հակաուկրաինական տրամադրվածություն չկա»: