Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հույս է հայտնել, որ սեպտեմբերի 5-ի բանակացությունների արդյունքում խաղաղություն կհաստատվի երկրի հարավ-արևելյան շրջաններում, փոխանցում է «Интерфакс»-ը: Նշենք, որ բանակցությունները լինելու են եռակողմ:
«Ուկրաինայի նախագահը հույս ունի, որ ուրբաթ օրը կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկվեն Լուգանսկում և Դոնեցկում խաղաղության հաստատման համար որոշակի նախագծեր, ինչպես նաև կիրականացվեմ հստակ քայլեր խաղաղության հաստատան գործում»,-ասված է Ուկրաիայի նախագահի մամլո ծառայության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Պուրգինը հայտարարել էր, որ սեպտեմբերի 5-ին Կիևը և Լուգանսկի ու Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ներկայացուցիչները եռակողմ բանակցության շրջանակներում կքննարկեն գերիների փոխանակման և կրակի դադարեցման հարցը: