ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գտնում է, որ արյունահեղության դադարեցման և Ուկրաինայի հարավ-արևելքում հավասարակշռության վերականգնման համար երկու կողմերը պարտավոր են իրագործել 7 կետից բաղկացած գործողության պլան, հաղորդում է «Интерфакс»-ը:

Պուտինն առաջարկում է համաձայնության գալ տվյալ կետերի շուրջ.

1. Անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի հարավ-արևելքում գտնվող Դոնեցկի և Լուգանսկի ուղղությամբ:

2. Ռազմական տեխնիկայի դուրսբերում ակտիվ գոտուց:

3. Տարածաշրջանում ապահովել արտաքին միջամտության անվտանգությունը մոնիթորինգ իրականացնելու հարցում, ապահովել կրակի դադարեցումը:

4. Կոնֆլիկտային գոտում բացառել ռազմական գործողություններ խաղաղ բնակչության և քաղաքացիական օբյեկտների նկատմամբ:

5. Կազմակերպել ռազմագերիների փոխանակում «բոլորը բոլորի համար» բանաձևով:

6. Շրջանի քաղաքներում և այլ վայրերում ապահովել հումանիտար միջանցք փախստականների տեղաշարժի և մարդասիրական օգնության տեղափոխման համար:

7. Ապահովել վիրավորների տեղափոխումը և շրջանի կոմունիկացիոն համակարգերի վերականգնման համար թույլատրել մասնագիտական խմբերի մուտքը կոնֆլիկտային շրջաններ: