«Կոտայքի մարզի Քասախ գյուղում սեպտեմբերի 21-ին կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունները խոստանում են թեժ անցնել: Բանն այն է, որ նախորդ տարվա սեպտեմբերի 14-ից մինչ օրս ավագանու ԲՀԿ-ական անդամների բոյկոտի պատճառով նիստերը չեն կայացել, նրանք այդ քայլին էին գնացել ՀՀԿ-ական գյուղապետ Արա Մկրտչյանի հետ հակասությունների պատճառով: Արդյունքում ՏԻՄ մասին օրենքի համաձայն՝ ավագանու լիազորությունները դադարեցվել են և այնտեղ նոր ընտրություններ են նշանակվել:

Նշենք, որ ավագանու 11 անդամներից 5-ը ԲՀԿ-ական է, 5-ը՝ ՀՀԿ-ական, 1-ը՝ անկուսակցական: «Ժողովուրդը»-ը երեկ տեղեկացավ, որ այս ընտրություններին ավագանու աշխատանքները բոյկոտած ԲՀԿ-ականները կրկին առաջադրել են իրենց թեկնածությունն ու մտադիր են ընտրվել: Իսկ Քասախի ՀՀԿ-ական գյուղապետն առաջադրել է իր թեկնածուներին ու փորձելու է ավագանու կազմում իր թիմի միջոցով մեծամասնություն ձևավորել: Արդյունքում ավագանու 11 տեղի համար պայքարում է 20 հոգի»,–գրում է թերթը։

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: