Երեկ համաձայնության չգալով` Սիքստինյան կապելայում այսօր կրկին կքվեարկեն կաթոլիկ եկեղեցու 1,2 մլրդ հետևորդներին ներկայացնող 115 կարդինալները` որոշելու, թե ով է դառնալու հաջորդ Հռոմի պապը: Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սուրբ աթոռի համար պայքարում կոնկրետ ֆավորիտներ չկան:

Ամեն օր գաղտնի ժողով կանցկացվի չորսական քվեարկությամբ, մինչեւ թեկնածուներից մեկը կստանա առնվազն 77 ձայն: Հենց այդ ժամանակ էլ կապելայի ծխնելույզից սպիտակ ծուխ դուրս կգա` ավետելով, որ Հռոմի 266-րդ պապի ընտրությունը կատարված է: