Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ որոշվեցին մի քանի հարցեր կապված ՀՀ Քննչական կոմիտեի հետ: Առաջին հերթին սահմանվեց Քննչական կոմիտեի խորհրդանիշը, նկարագիրը և ձևը: Հաստատվեց նաև քննչական կոմիտեի համազգեստի, տարբերանշանների արտաքին տեսքը և դրանք կրելու կարգը:

Այսնուհետև որոշում ընդունվեց նաև Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ներքո գտնվող շարժական գույքը հանձնել Քննչական կոմիտեին: Այսինքն՝ հաստատվեց Քննչական կոմիտեին գույք հանձնելու մասին որոշման նախագիծը: 

Այն գույքը, որը պետք է փոխանցվի Քննչական կոմիտեին գնահատվում է ավելի քան 247 մլն դրամ չափով: Ինչպես նաև Կառավարությունը որոշեց կոմիտեին տրամադրել 66 մլն 800 հազար դրամ գումար համակարգչային տեխնիկայի և այլ ծախսերի համար: