The Guardian պարբերականը, օրեր անց մեկնարկող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի մասին պատմող նյութում, անդրադարձել է ռեյտինգ-ֆավորիտ Մագնուս Կառլսենին:
Նորվեգացին իր հիմնական մրցակից է համարում Լևոն Արոնյանին.
- Լևոնը վստահ է իր ուժերին, շատ լավ է պատրաստված, հիանալի է կողմնորոշվում ոչ ստանդատ իրադրություններում ու երբեք չի նահանջում:
Եթե ես մրցաշարն ավարտեմ +4-ով, իսկ Արոնյանը +6-ով, ապա ես հաջող կհամարեմ ելույթներս, որովհետև այդպիսի արդյունքի հետ ոչինչ չես կարող անել: Իսկ եթե ես զգամ, որ ցույց չեմ տվել այն, ինչին ընդունակ եմ, ապա կհիասթափվեմ: Սակայն կյանքը դրանով չի ավարտվի: Ես ընդամենը 22 տարեկան եմ և ամեն ինչ առջևում է,- Կառլսենի խոսքերն է մեջբերում chess-news.ru կայքը:
Աղբյուր`armfootball.com: