«50 ցենտը» Ֆլոյդ Մեյվեզերին մեղադրել էր Օսկար դե լա Խոյայի հանդեպ ցուցաբերած անկիրթ վերաբերմունքի համար:
Մեղադրանքին պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսամիջին և առաջին միջին քաշային կարգերում աշխարհի չեմպիոնը պատասխանել է հետևյալ կերպ.
«Ամեն ինչ էլ պատահում է: Մենք ապրում ու սովորում ենք: Ես պարզապես ապրում եմ իմ կյանքով, հաճույք ստանում ընկերներիս, հարազատներիս շրջապատում: Իսկական ընկեր եմ եղել «50 ցենտի» համար, սակայն, ամեն ինչ փոփոխական է, և հաջողություն եմ մաղթում նրան»: