Կրասնոդարի երկրամասում Գելենջիկի օդանավակայանում վթարի է ենթարկվել ՄԻ-8 ուղղաթիռը: Վթարի հետևանքով մահացել են երկու հոգի, տուժել է մեկը: Այս մասին գրում է Իտառ-տասս գործակալությունը:
Ուղղաթիռը վայր է ընկել տեղական օդանավակայանի թռիչքուղու տարածքում: Ավելի վաղ ասվել էր, որ սկզբում կրակ է բռնկվել ապա տեղի հրշեջներին հաջողվել է մեկուսացնել կրակը որոշ ժամանակ անց:
Գելենջիկի օդանավակայանի ղեկավարությունն առայժմ չի մեկնաբանում միջադեպը: Արտակարգ իրավիճակների աշխատակցի մեկնաբանմամբ ուղղաթիռը քաղաքացիական էր և պատկանում էր «ПАНХ» ավիացիոն ընկերությանը: