«Հենց նոր վերադարձա մեր հերոսների մոտից, ովքեր ականի վրա պայթել էին, Տրամադրությունները բարձր` ասում, խոսում, ծիծաղում, էնպես են պատմում պատմությունը կարծես թե ուրիշի կտրված ոտքի մասին են խոսում ոչ թե իրենց»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արշակ Զաքարյանը և ավելացրել.

«Շուտով տեսանյութը կտեղադրեմ, դուք էլ վայելեք էդ հերոսների մարտական ոգին, բայց մի հրատապ խնդրանք` գիտեք որ ես ակցիա եմ սկսել, որ հեռադիտակ, գիշերային և ջերմային տեսասարքեր և այլն ենք հավաքում և նվիրում կոնկրետ ամեն օր թշնամու դեմ կռվող, մարտնչող, ու մեր սահմանների ամենավտանգավոր կետերը հսկող հերոսներին: Այ էդ հերոսներից մեկը, ում ոտքը կտրվել էր, խնդրեց հնարավորության դեպքում նրան ապահովել դիպուկահարի «սկոպով»... Դե ասում է քանի ոտքս պրոտեզավորված չի, ստիպված եմ հեռվից սատկացնել էդ շներին, որ համարձակվում են ոտնձգություն անել մեր սահմաններին, հետո հենց պրոտեզավորվեցի կտամ ուրիշի որովհետև էլի որսորդական հրացանով եմ սատկացնելու: Արա ես դրանց ցավը տանեմ, դուխ եմ ասել է, խոստացել եմ որ կճարենք ձեզ տեսնեմ...»: