Շատ քիչ ժամանակ է մնացել, որ ավարտվի «Պարիր, թե կարող ես» պարային նախագիծը: Այս նախագծի շնորհիվ հանդիստեսը իր համար բացահայտեց մի շարք տաղանդավոր պարողների, որոնցից այժմ միայն 4–ն են մնացել նախագծում:Չորս լավագույներ, որոնք պայքարոմ են հաթողի կոչման համար:
Չնայած, ինչպես նախագծի մասնակիցներ են նշում, իրենք արդեն հաղթել են, քանի որ բավականին պրոֆեսիոնալ դպրոց են անցել, ինչը յուրաքանչյուր պարողի համար մեծ ձերքբերում է:
Նախագծի ծրագրից ելենով այս անգամ նրանց հնարավորություն է տրվել շփվելու հեռուստադիտողի հետ, կիսվելու անցած ճաապարհի տպավորություններով:
Նախագծի պարուհիններից Լոլան, ով դեռ նախագծի սկզբից հանդիստեսի մեջ տպավորվեց իր գրագետ պարով խոստովանաում է, որ իր անցած պարային ուղին նախագծի շրջանակում այնքան գունավոր է եղել, որ չի կարողանում ընտրել 5 լավագույն համարները:
Առաջինը նա առանձնացրեց Հիփ–hոփ ժանրի պարը և խոստովանեց, որ սկզբում այդ պարը իր համար խորթ է եղել` կոպիտ շարժումների պատճառով, սակայն նա համակերպվել է պարուսույցի գրագետ աշխատանքի շնորհիվ:
Դրանից հետո նա հիշեց պարային այն համարը, երբ բեմում նրանց է միանում փոքրիկ աղջնակը:
«Այնքան արագ ամեն ինչ ստացվեց, որ չհասցրեցի համբուրեմ անգամ փոքրիկին »,- հիշում է Լոլան:
Այս պարը իսկապես սիրվեց հանդիստեսի կողմից: Որպես ասվածի վկայություն, հենց կարելի է նշել այն փաստը, որ հենց անմիջապես կատարումից հետո հանդիստեսը սկսեց միաձայն բղավել «բռավո Լոլա , Լոլա-Լոլա» :
«Բոլոր համարնենր են տպավորիչ են բոլորի հետ էլ հիշողություններ կան կապված», ասում է Լոլան, և խոստովանում, որ դեռ Արգենտինական տանգո պարելու ցանակութուն ունի:
«Մնացել է մեկ համերգ, ես մտածում էի, որ ուժերս սպառվել են, բայց այսօր հասկացա, որ ոչ ես ավելի շատ ցանկություն ունեմ պարելու, քան երբևէ ունեցել եմ»,- անկեղծանում է Լոլան:
Իսկ մասնակիցներից Հովհաննեսը հիշում է, որ ինքը և Լոլան այն եզակի պարողներից էին, որոնք սկզբից մինչև վերջ միասին են եղել օգնելով մեկը մյուսին :
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել պարուսույցից և Լոլայից, քանի որ նրանք ինձ շատ օգնեցին », -ասաց մասնակիցներից Հովոն:
Եզրափակում գտնվող մասնակիցներն արդեն հասկանում են, որ այլևս իրենց ցուցադրելու հնարավորություն չեն ոնենա, այս նախագծի շրջանակներում: Այսպիսով արդեն մի քայլ է մնացել, որ նրանք հասնեն իրենց երազանքին: