Ազգային Ժողովի գիտության, կրթության հանձնաժողովի նիստի ընթացքում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը քննադատեց Օրինաց Երկիր խմբակցությանը օրենքների նախագծերը անփույթ կերպով ներկայացնելու մեջ: Մասնավորապես օրենքներից մեկի նախագիծը ներկայացվել է տաս տարվա վաղեմության տեսքով, այն դեպքում, երբ վերջին տասը տարիներին մեծ փոփոխություններ են տեղի ունեցել կրթության ոլորտում և դրան վերաբերվող օրենքներում:

Այս կապակցությամբ ՀՀ ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դասիարակության վարչության պետ Արման Այվազյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: Նա մասնավորապես նշել է`

Օրենքը ի սկզբանե չեր կարգավորում արտադպրոցական դաստիարակության ոլորտում առկա խնդիրները և վերջին հաշվով կրթության բնագավառում մայր օրենք է հանդիսանում  «կրթության մասին» ՀՀ օրենքը, որտեղ «Արտադպրոցական կրթություն» հասկացություն ընդանրապես չկա, կա «Արտադպրոցական դաստիարակություն», որի նպատակն է սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելը և նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը, ռազմահայրենասիրական դաստիարակությանը, բնապահպանական և կիրառական գիտելիքների ձեռքբերմանը (ՀՀ կրթության մասին օրենք հոդված 20 կետ 1):

Բացի այս նույն օրենքի 13-րդ հոդվածի 5-րդ կետում ամրագրված է (լրացուցիչ կրթության, այդ թվում՝ արտադպրոցական դաստիարակության.), խոսքը ուսումնական հաստատությունների տիպերի մասին է: Օրենքի այս կետը հստակեցնում է, որ արտադպրոցական դաստիարակությունը հանդիսանում է լրացուցիչ կրթություն, եթե կա անհրաժեշտություն օրենքի նախագիծ մշակելու այս ոլորտը կարգավորելու նպատակով ապա դա կարող է լինել լրացուցիչ կրթության մասին, որը իր մեջ կներառի նաև արտադպրոցական դաստիարակության գործընթացը կարգավորող նորմեր: