Մայրաքաղաքի էլեկտրատրանսպորտի բնականոն աշխատանքի ապահովման նպատակով 2014 թվականի 1-ին կիսամյակում ընկերության կողմից իրականացվել են ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ շարժակազմի մասնակի նորոգման աշխատանքներ: Ըստ այդմ, նորերով են փոխարինվել Արշակունյաց պողոտայի հպակային ցանցի 14200 մետր երկարությամբ պղնձալարերը: Նմանատիպ աշխատանքներ են իրականացվել նաև Սեբաստիայի, Էրեբունի և Թևոսյան փողոցների առանձին հատվածներում:
Նալբանդյան, Լենինգրադյան, Նանսենի, Կիևյան, Ագաթանգեղոսի, Խանջյան փողոցներում և Սայաթ-Նովայի ու Իսակովի պողոտաներում ներկվել, թարմ տեսքի է բերվել թվով 212 հենասյուն: Խանջյան փողոցում նաև հպակային լարերն են փոխարինվել`2200 մետր երկարությամբ:
Կազմակերպվել են ընկերությանը պատկանող այլ մեքենամեխանիզմների ու ներքին ենթակառուցվածքների կարգաբերման աշխատանքներ: Առաջին կիսամյակում մասնակի նորոգվել է թվով 4 տրոլեյբուս, ևս մեկի նորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն