«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը ընդամենը մի քանի օր առաջ էին Ռուսաստանում Վլադիմիր Պուտինի ներկայությամբ հանդիպել։ Արդյունքը եղավ այն, որ ղարաբաղյան շփման գծում հրադադարը վերահաստատվեց, և սահմանային լարվածությունը թուլացավ. այլևս կրակոցներ չեն հնչում։ Երեկ նոր հանդիպում է տեղի ունեցել Ալիևի և Սարգսյանի միջև, սակայն արդեն Ուելսում՝ պետքարտուղար Ջոն Քերիի ներկայությամբ։ Ինչո՞վ էր տարբերվում այս հանդիպումը նախորդից, ի՞նչ նորություն էր պարունակում այն իր մեջ, և ինչի՞ կհանգեցնի, ի վերջո, այս հանդիպումների շարքը։

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, օրինակ, դրական է համարում Սարգսյան-Ալիև, հատկապես Մինսկի խմբի անդամ երկրների հետ առանձին-առանձին հանդիպումները։ Մեր դիտարկմանը, թե Պուտինի հետ եռակողմ հանդիպումը մեր սաստող հակադարձումներին զուգահեռ հանգեցրեց այն բանին, որ սահմանային լարվածությունը թուլացավ, կրակոցները դադարեցին, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ այդ կրակոցներն իրենց կոնկրետ նպատակներն ունեին, այն է՝ հանդիպումից առաջ Ալիևը ցանկանում էր ինքն ստեղծել այդ իրավիճակն ու, իր իսկ մեթոդների համաձայն, վերագրել դա հայկական կողմին, որպեսզի բանակցությունների ժամանակ նա շահեկան վիճակում լինի, ինչը նրա մոտ չստացվեց:

Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: