«Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները գերի են վերցրել 700 հոգու Անբարի շրջանում: Ինչպես հայտնել է SHAFAQ News տեղեկատվական պորտալը, գերիների մեջ կան նաև պետական ծառայողներ և իրավապահներ: Անբար նահանգում, որը դարձել է հակամարտության կենտրոնը այս ամիս արդեն մահացել է 268 մարդ, 768-ը վիրավոր են:

Դեռ հունիսի կեսին ծայրահեղականները իրարանցում ստեղծեցին Տիկրիտ քաղաքի մոտ «Սպայկեր» ռազմաբազայի մոտ, գերեվարեցին մոտ 1700 մարդ, որոնց ճակատագրի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ: