Ավարտվեց Եվրո-2016 առաջնության ընտրական փուլի Դանիա-Հայաստան հանդիպումը:
Առաջին խաղակեսն ավարտվեց 0:0 հաշվով:
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներն ակտիվ սկսեցին երկրորդ խաղակեսը և 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը բացեց հաշիվը:
65-րդ րոպեին Պիեռ-Էմիլ Հյոյբերգը հավասարեցրեց հաշիվը: 80-րդ րոպեին Թոմաս Կալեներգը առաջ մղեց դանիացիներին: Չնայած մեր հավաքականի գործադրած ջանքերին` մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց գրավել մրցակցի դարպասը:
Հանդիպումն այդպես էլ ավարտվեց` Դանիայի հավաքականի հաղթանակով` 2:1 հաշվով: