«Էջերը կլինեն արգելափակված մինչև օգտատերերը չփոխեն ծածկագրերը»,- այս մասին հաղորդել է սոցիալական կայքի մամլո քարտուղար Գեորգի Լոբուշկինը:
"ВКонтакте" սոցիալական կայքը սառեցրել է այն օգտատերերի հաշիվները, որոնք գրանցված են եղել "Yandex"-ի էլեկտրոնային փոստում:
«Անվտանգության նկատառումներից ելենելով արգելափակել ենք նրանց,երբ օգտատերը ցանկանա մտնել հաշիվ նրան նամակ կգա համապատասխան բովանդակությամբ փոխելու ծածկագիրը»,-այս մասին գրել է մամլո խոսնակն իր Twitter-ի էջում:
Հիշեցնենք, որ օրերս մեկ միլիոնից ավելի Yandex-ի օգտատերերի ծածկագրերը դարձել էին հրապարակային: