Նյու Յորքի Նորաձևության շաբաթը նոր շունչ է առնում. իրենց Գարուն-ամառ 2015 սեզոնի հավաքածուներն են սկսել ներկայացնել արդեն համաշխարհային ճանաչում ունեցող դեմքերը, գրում է Spletnik.ru-ն:
Անցած հանգստյան օրերին Լինքոլն-կենտրոնի սրահներից մեկում նորաձևության հետևորդները կարողացել են գնահատել Վիկտորյա Բեքհեմի ստեղծագործությունները:
Այս անգամ Վիկտորյան շեշտը դրել է միլիթարի ոճի վրա, ինչպես նաև հանրությանը ներկայացրել է կոշիկի իր առաջին հավաքածուն:
Վիկտորյային աջակցելու են եկել ամուսինը՝ Դևիդը և որդին՝ Բրուքլինը: Առաջին շարքերում են եղել նաև Աննա Վինտուրը, Սյուզի Մենքեսը և նորաձևության աշխարհի հեղինակավոր մի շարք այլ դեմքեր։