«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ «Նաիրիտի» խորհրդի նիստում որոշում է ընդունվել ազատել աշխատանքից ձեռնարկության գլխավոր տնօրեն Հովհաննես Հախինյանին: Նրա փոխարեն այս պաշտոնին կնշանակվի նրա տեղակալ Ռուբեն Սաղաթելյանը: Խորհրդի նիստին ներկա է եղել էներգետիկայի նախարարի տեղակալներից մեկը, «Նաիրիտի» նախկին տնօրեն Վահան Մելքոնյանը, ինչպես նաև ռուսական կողմի մի ներկայացուցիչ:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» հետ կապված գործնական ծրագրեր ուներ «Ռոսնեֆտ» ընկերությունը: Այս տեղեկություններն իմացանք գործարանի աշխատակիցներից: Հովհաննես Հախինյանը «Նաիրիտ» ՓԲԸ-ի ամենահին աշխատողներից էր, որը մոտ 50 տարի աշխատում էր այստեղ: 2011 թվականից նա ղեկավարում էր գործարանը՝ այս պաշտոնում փոխարինելով Վահան Մելքոնյանին: Կոլեկտիվում տարածված է կարծիք, որ նրան պարզապես քավության նոխազ դարձրին»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: