Եմենի մայրաքաղաքում ոստիկանները կրակ են բացել Սանայում կառավարական շենքերի համալիրի մոտ խմբված շիական զեյդիտների աղանդի ցուցարարների ուղղությամբ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ամբոխի շարքերում հրմշտոց է սկսվել, որի ժամանակ առնվազն չորս մարդ զոհվել է: Հյուսիսային Ջաուֆ նահանգում կառավարական օդային ուժերը ավիահարվածներ են հասցնում ապստամբների դիրքերին:

Դեռևս նախորդ շաբաթ առնվազն 40 մարդ էր զոհվել Ջաուֆի բախումներից:

Շեյխ Աբդուլ Մալիքի հազարավոր հետևորդները պահանջում են կառավարության հրաժարականը եւ վառելիքի սուբսիդիաների վերականգնում: Սեպտեմբերի 8-ին իշխանությունները զանգվածային ցույցը դադարեցնելու անկարողության պատճառով վտարել էին անվտանգության ծառայության ղեկավարին: