Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն աշխատանքից ազատել է ՊՆ հետախուզական գլխավոր վարչության պետ Սերգեյ Գմիզուին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի կայքում տեղադրված հրամանագրից:

Հրամանագրում մասնավորապես ասված է.

«Գեներալ-գնդապետ Գմիզու Սերգեյ Ալեքսանդրովիչին ազատել զինվորական ծառայությունից, ուղարկել պահեստազոր՝ միջոցառումների կազմակերպման եւ զինվորական համազգեստ կրելու իրավունքով»:

Նշենք, որ Գմիզուն ՊՆ հետախուզական գլխավոր վարչության պետ էր նշանակվել 2010թ. օգոստոսի 17-ին՝ Վիկտոր Յանուկովիչի կողմից: