Ռազմաօդային հարվածների շնորհիվ ոչնչացվել են «Իսլամական հանրապետության» առաջնորդի չորս օգնականները, այս մասին հայտնել է Իրաքի պաշտպաության նախարարությունը,- գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Ռազմաօդայինները ոչնչացրել են շուրջ 40 ահաբեկիչների, այդ թվում և նրանց չորսին», - հայտարարել են Իրաքի պաշտպանության նախարարությունից: Այս միջադեպը համընկել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այցի հետ՝ Բաղդադ: Ամերիկացի պաշտոնյան մտադիր է սկսել պայքարն «Իսլամական հանրապետության» դեմ: Նա սկսել էր իր այցն այդ թեմայով հենց Բաղդադից:
Հինգշաբթի ինչպես և նախատեսվում է Քերրին կհանդիպի մի շարք Արաբական պետությունների և Թուրքիայի արտգործնախարարներին քննարկելու կոալիցիայի մասին, որը կսկսի պայքարը «Իսլամական հանրապետություն» խմբավորման դեմ: