«Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է, ինչ հասարակական ակտիվ շրջանակներում Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատախազի առաջարկած պատժաչափերի վերաբերյալ միջնորդությունը մեծ վրդովմունք է առաջացրել։
Հիշեցնենք, որ Շանթին՝ 7, որդուն՝ Շահեին՝ 5, մյուս տղաներին 6-8,5 տարի ազատազրկում է պահանջել մեղադրողը։ Այս թեմայով հատկապես ակտիվ քննարկումներ են սկսվել Ֆեյսբուքում, որտեղ սիրում է երկար ժամանակ անցկացնել նաև արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը։ Բայց երեկ մեզ հետ զրույցում նա վստահեցրեց, որ գործին չի տիրապետում ու նաև դատաքննության փուլում գործի վերաբերյալ մեկնաբանություն անել չի կարող։ «Լինելով գործադիր իշխանության ներկայացուցիչ, հայտարարություն անել, դրանով որոշակի ներազդեցություն ունենալ, այդ իսկ պատճառով ձեռնպահ կմնամ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: