«Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ ՀՀ Արարատի մարզում գործող «Բորոդինո» պահածոների գործարանը ֆինանսական վատ վիճակում է: Նույնիսկ խոսակցություններ կան, որ ընկերությունը սնանկացման ճանապարհն է բռնել: Թե ինչու է հայտնվել նման վիճակում և զարգացման ինչ հեռանկարներ ունի՝ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել Բորոդինո պահածոների ընկերության փոխտնօրեն՝ Միսակ Աղայանից: Նրա հավաստիացմամբ. «Դրանք սուտ տեղեկություններ են և հիմնավոր չեն:
Ես չեմ հասկանում, թե որտեղից են նման տեղեկություններ տարածվում: Հավանաբար մարդիկ կան, ովքեր ցանկանում են վարկաբեկել մեր ընկերության անունը»: Մինչդեռ մեր աղբյուրները հաղորդում են, որ Բորոդինոն, ի թիվս այլ ֆինանսական խնդիրների, դեռ նախորդ տարվանից մոտ 1.5 մլն դրամ պարտք է մնացել Վայոց Ձորի Ազատեկ համայնքի բնակիչներին՝ մթերած խնձորի դիմաց»,–գրում է թերթը։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: